211652_close_icon
views-count1674 դիտում article-date 16:55 07-08-2021

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է: Հայտնում է tass.ru-ն:

«Վիճակն այսօր ավելի լավ է, քան երեկ էր: Մենք պետք է շարունակենք [հրդեհի] բոլոր օջախները մարելու և կրկնակի բռնկման վտանգը բացառելու ինտենսիվ ջանքերը», - ասել է Միցոտակիսը Հունաստանի Հրշեջ ծառայության օպերատիվ համակարգման կենտրոն կատարած այցելությունից հետո:

Հունաստանի վարչապետին այդ կենտրոնում ներկայացրել են բնական հրդեհների բռնկումից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Հրշեջ ծառայության աշխատակիցներին, կամավորներին, հունական ոստիկանությանը և առափնյա պահպանությանը հսկայական ջանքերի համար, որոնք նրանք գործադրել են նախորդ գիշեր Իթակայի կենտրոնական շրջանում, Էվբեա կղում և Մանի թերակղզում կրակը հսկողության տակ վերցնելու համար:

Կիրիակոս Միցոտակիսը խորը ափսոսանք է հայտնել կատարվածի համար ու ևս մեկ անգամ հավաստիացրել է բոլոր տուժածներին, որ նրանց հասցված վնասի վերականգնումը լինելու է իր քաղաքական առաջնահերթությունը:

Հունաստանում արդեն ավելի քան 10 օր անոմալ շոգ է: Ջերմաստիճանը որոշ տեղերում հասել է +47-ի: Դրա հետևանքով ամեն օր ամբողջ երկրով մեկ բռնկվում են տասնյակ անտառային հրդեհներ:

Նմանատիպ նյութեր