211652_close_icon
views-count1517 դիտում article-date 17:13 07-08-2021

Ֆրանսիայում բողոքի համազգային օր է՝ ընդդեմ սանիտարական սահմանափակումների

Ֆրանսիայի ավելի քան 150 քաղաքի բնակիչներ այսօր բողոքի զանգվածային ակցիաներ են իրականանցնում՝ ընդդեմ սանիտարական սահմանափակումների, որոնք ընդունել են երկրի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը-ը:

Սանիտարական անցաթղթերի դեմ հանդես եկող քաղաքացիները Փարիզում հավաքվել են  Պոն դը Նյոյի կայարանի մոտ: Նրանք երթով կշարժվեն դեպի Շատլեի հրապարակը։ Մետրոյի մի քանի կայարաններ փակ են, երթեւեկությունը կանգնած է: Ցուցարարների շարասյունը կարգավորում են ոստիկանության աշխատակիցները:

Երթի մասնակիցները վանկարկում են «Ազատություն», «Մակրոն, մենք չենք ուզում ձեր սանիտարական անցաթղթերը»:

Ամռան ընթացքում սա Ֆրանսիայում տեղի ունեցող արդեն 4-րդ խոշորագույն բողոքի ակցիան է, որի ժամանակ բնակիչներն իրենց բողոքն են հայտնում «Քովիդ-19»-ի սահմանափակումների դեմ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստում իրականացնել, ինչպես նաև ընդլայնել սանիտարական անցաթղթերի կիրառումը: Առանց մնան անցաթղթի հնարավոր չի լինի օգտվել սրճարաններից կամ առևտրի կենտրոններից:  

Նմանատիպ նյութեր