211652_close_icon
views-count1723 դիտում article-date 16:41 07-08-2021

Թալիբները գրավել են աֆղանական բանտերից մեկը և ազատ արձակել կալանավորներին

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ գրավել է Աֆղանստանի հյուսիսային Ջաուզջան նահանգի բանտերից մեկն ու ազատ արձակել բոլոր կալանավորներին:

Ինչպես հաղորդում է BBC-ն, սոցցանցերում տարածված տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են հարյուրավոր կալանավորներ հեռանում բանտից ապստամբների հարձակումից հետո:

Թալիբները վերահսկողություն են սահմանել Շիբերղան քաղաքում, որը նահանգային երկրորդ մայրաքաղաքն է, որ հայտնվում է գրոհայինների տիրապետության տակ: Այս քաղաքը եղել է երկրի նախկին փոխնախագահահ Աբդուլ Ռաշիդ Դոսթումի նստավայրը: Վերջինիս աջակիցները տարիներ շարունակ ղեկավարել են պայքարը թալիբների դեմ:

Թալիբներն ակտիվորեն առաջխաղացումներ են գրանցում տարբեր շրջաններում՝ վերահսկողություն սահմանելով քաղաքներում: Նախորդ նահանգային մայրաքաղաքը, որտեղ հաստատվել են արմատական շարժման գրոհայինները, Նիմրոզ նահանգի Զարանջ քաղաքն է, որը գրավվել է ուրբաթ:

Նմանատիպ նյութեր