211652_close_icon
views-count1337 դիտում article-date 16:15 07-08-2021

Շավքաթ Միրզիյոևն առաջադրվել է Ուզբեկստանի նախագահի թեկնածու․ ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 24-ին

Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել է գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևի թեկնածությունը: Գրում են ռուսական լրատվ ամիջոցները:

Ուզբեկստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այս երկրում նախագահի թեկնածու կարող են առաջադրել միայն քաղաքական կուսակցությունները: Այս շաբաթ հանրապետությունում գործող քաղաքական ուժերից իրենց թեկնածուներին են առաջադրել նաև Էկոլոգիական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատական «Ադոլաթ» («Արդարություն») կուսակցությունը: Նրանք են՝ Էկոլոգիական կուսակցության առաջնորդ Նարզուլլա Օբլամուրադովը և «Ադոլաթ»-ի առաջնորդ Բահրոմ Աբդուխալիմովը: Իր թեկնածուին է առաջադրել նաև Ուզբեկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Քաղաքական այս ուժից նախագահի ընտրությանը կմասնակցի կուսակցության կենտրոնական խորհրդի փոխնախագահ Մաքսուդ Վորիսովը:

Այսպիսով, Ուզբեկստանում պաշտոնապես գրանցված բոլոր 5 կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:

Նմանատիպ նյութեր