211652_close_icon
views-count7122 դիտում article-date 15:01 07-08-2021

Իտալիայում ձերբակալել են նեապոլիտանական մաֆիայի ղեկավար Մարիա Լիչարդիին

Իտալացի կարաբիներները Հռոմի «Չամպինո» օդանավակայանում ձերբակալել են «Կամորա» (թարգմանաբար՝ «հրոսակախումբ») նեոպոլիտանական մաֆիայի ենթադրյալ պարագլուխ Մարիա Լիչարդիին:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, կինը պատրաստվում էր մեկնել Իսպանիա: Հայրենիքում Լիչարդիին վերագրում են դրամաշորթության, խարդախության և այլ հանցագործություններ:

Վերջինս նախկինում արդեն դատապարտված եղել է. 2009 թվականի դեկտեմբերին վերջինս ազատ էր արձակվել բանտից 8 տարվա ազատազրկումից հետո:

Նմանատիպ նյութեր