211652_close_icon
views-count40211 դիտում article-date 09:06 07-08-2021

Ձեզ բացակա չենք դնի․ Հրազդանի կիրճում, ժողովրդին հայտնի «Բիձու գյոլ» հատվածում տեղի  ունեցավ «Մեկ ազգ՝ մեկ բռունցք» հուշակոթողի բացման արարողությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, օգոստոսի 6-ին, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում, ժողովրդին հայտնի «Բիձու գյոլ» հատվածում տեղի  ունեցավ «Մեկ ազգ՝ մեկ բռունցք» հուշակոթողի բացման արարողությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Սարգսյանի, Վարուժան Մատոսյանի, Խաչիկ Տոնյանի, Վրեժ Պողոսյանի և անհետ կորած Հայր Սուրբ Մկրտչի ( Հովհաննես Կարապետյան) հիշատակն այսուհետ կհավերժացնի նրանց միաբանությունը խորհրդանշող այս  «Մեկ ազգ՝ մեկ բռունցք» հուշաքարը։

Հրազդանի կիրճում, գետի աջ ու ձախ ափերին ամեն օր մարզվողների շարքերից բացակայող այդ տղաների ընկերները խոստանում են մշտապես թարմ ծաղիկներ խոնարհել հուշաքարին։

Գաղափարի հեղինակները  նշում էին, որ «Մեկ ազգ՝ մեկ բռունցք» անունը ստացած բռուցքի տեսքով հուշակոթողն իրենց հուշում է հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի հայտնի ստեղծագործություններից մեկի տողերը՝ «Հայեր, բավ է ցրված մնաք  մատներիս պես, Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի», իսկ հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության համար պայքարի ելած հերոսների համար, ինչպես գրել է Վանո Սիրադեղյանը, Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է, ու հենց այդ սիրով էին առաջնորդվում Գոռ Սարգսյանը, Վարուժան Մատոսյանը, Խաչիկ Տոնյանը, Վրեժ Պողոսյանը և անհետ կորած Հայր Սուրբ Մկրտիչը ( Հովհաննես Կարապետյան)։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 396+
396+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր