211652_close_icon
views-count3197 դիտում article-date 20:14 05-08-2021

Եվրոպա լիգա. «Ալաշկերտը» բաց թողեց հաղթանակը «Կայրաթի» հետ խաղում

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ղազախական «Կայրաթը» սեփական հարկի տակ ընդունել էր Երևանի «Ալաշկերտին»:
 
Առաջին խաղակեսի 36-րդ րոպեին Ռադե Դուգալիչը խախտեց կանոնները Խամեսի նկատմամբ, և մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Կայրաթի» դարպասին և մեր թիմը հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի շանս ստացավ:
 
Սակայն Ալեքսանդր Գլիշիչի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, ապա երկրորդ փորձից գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարներն արձանագրեցին խաղից դուրս վիճակ։
 
Երկրորդ խաղակեսում հավասար պայքար ընթացով, սակայն գոլեր այդպես էլ չգրանցվեցին՝ 0:0:
 
Պատասխան հանդիպումը կկայանա Երևանում՝ օգոստոսի 12-ին։
 

Նմանատիպ նյութեր