211652_close_icon
views-count5718 դիտում article-date 16:35 05-08-2021

Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանի բանակի հատուկջոկատայինները մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացրել Նախիջևանում, հայտնում է minval.az-ը:

«2021 ուսումնական տարվա համար Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման ծրագրի» համաձայն` մարտավարական և հատուկ զորավարժությունների թեման էր շենքում թաքնված և սադրիչ դիվերսիայի նախապատրաստվող պայմանական թշնամու խմբի վնասազերծումը:

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ վարժանքների ընթացքում փորձարկվել են անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև շենքերում մարտական գործողություններ իրականացնելու փորձը:

Նմանատիպ նյութեր