211652_close_icon
views-count17138 դիտում article-date 15:57 05-08-2021

Խոշոր հրդեհ Երևանում․ կահույքի արտադրամասի հարևանությամբ առաջացած կրակի տարածման դեմ պայքարում էին արտադրամասի աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները, շնորհիվ նրանց՝ կարճ ժամանակում կրակը նահանջեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Էրեբունի վարչական շրջանի Այվազովկսու փողոցի 5/6 հասցեում գտնվող կահույքի արտադրամասի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում, և կա վտանգ, որ կարկը կարող է տարածվել արտադրամաս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 3-րդ, 8-րդ, 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից, արտադրամասի աշխատակիցների շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, ապա արդեն ժամանած հրշեջ-փրկարարների հետ մարել են կրակը։ 

Շնորհիվ հրշեջների ու արտադրամասի աշխատակիցների՝ կրակի տարածումն ու մարումը կարճ ժամանակում ավարտվեց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Վնասներ է կրել արտադրամասի տանիքը, որի ահագին հատված մոխրացել է։ 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 199+
199+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր