211652_close_icon
views-count12088 դիտում article-date 14:19 05-08-2021

Արևմտյան 7 երկիր ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից»

Արևմտյան 7 երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխան համատեղ հայտարարությունը տարածվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Ալբանիայի կողմից, գրում է vedomosti.ru-ն:

«Այսօր մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը <...> անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը և չեղյալ հայտարարել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված անկախության ճանաչումը», - ասված է հայտարարության մեջ:

Երկրներն ափսոսանք են հայտնել այն առանչությամբ, որ Ռուսաստանը, իբր, շարունակում է խախտել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, դատապարտել են Ռուսաստանի Դաշնության «անօրինական ռազմական ներկայությունը», Աբխազիայի և Հարավային Օսիայի վերահսկողությունը, ինչպես նաև «Վրաստանի այս շրջանները միացնելու» քայլերը:

«Ռուսաստանի գործողությունները ակնհայտորեն խախտում են միջազգային իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008 թվականի օգոստոսի 8-ին, վրացական զորքերի՝ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ մուտք գործելուց հետո, Ռուսաստանը դիմել է ռազմական գործողությունների:

Նմանատիպ նյութեր