211652_close_icon
views-count954 դիտում article-date 15:27 05-08-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 10, սառը զենք կրելու՝ 8, ծեծի՝ 6, խուլիգանության և սպանության սպառնալիքի՝ 3-ական, կողոպուտի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, ալիմենտ չվճարելու և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր