211652_close_icon
views-count20507 դիտում article-date 11:56 05-08-2021

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները մոտեցել են ածուխով աշխատող էլեկտրակայանին. հարակից քաղաքի բնակչությունը տարհանվել է

Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, որոնց հետևանքով չորեքշաբթի ուշ երեկոյան երկրի հարավ-արևմուտքում և Էգեյան ծովի մոտակայքում գտնվող ածուխով աշխատող էլեկտրակայանն ու հարակից Կեմերկոյ քաղաքը տարհանվել են, քանի որ մահացու կրակը կարող է տարածվել նաև էլեկտրակայանի ներսում:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ծովով տարհանում է գյուղացիներին: Մուղլայի մարզպետարանը հայտարարել է, որ «բոլոր պայթուցիկ քիմիական նյութերը» և այլ վտանգավոր նյութերը հեռացվել են ռազմավարական վայրից:

«Բայց վտանգ կա, որ կրակը կարող է տարածվել հազարավոր տոննա ածուխի վրա»,- լրագրողներին ասել է քաղաքապետ Օսման Գորինը: Տեղական պաշտոնյաները հայտնել են, որ ջրածնի տանկերները, որոնք օգտագործվում էին կայանը սառեցնելու համար, դատարկվել և ջրով են լցվել որպես նախազգուշական միջոց:

Թուրքիայի Էգեյան և Միջերկրական ծովի ափերի գրեթե ողջ երկայնքով բռնկվել է ավելի քան 180 անտառային հրդեհ. այրվել են հսկայական անտառներ, զոհվել է 8 մարդ:

Նմանատիպ նյութեր