211652_close_icon
views-count22768 դիտում article-date 10:57 05-08-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն «ԳԱԶ 53 Ա»-ն․ վերջինս էլ հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26․6-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Արամ Ավագյանի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Կարեն Ցոգոլակյանի վարած «ԳԱԶ 53 Ա» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Ղալաչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+

Նմանատիպ նյութեր