211652_close_icon
views-count957 դիտում article-date 10:49 05-08-2021

Ալաշկերտ համայնքում շչակ է գործարկվելու․ անցկացվելու է ուսումնավարժություն

Օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին, Ալաշկերտ համայնքում շչակ է գործարկվելու: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ:

«Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Գործարկվելու է համայնքում առկա շչակը»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր