211652_close_icon
views-count2225 դիտում article-date 23:49 04-08-2021

Գյուղացիները բավարար քանակով ջուր են պահանջում՝ փակելով Արմավիր-Գյումրի ճանապարհը. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Խանջյան համայնքի բնակիչները մոտ մեկ ժամ փակել էին Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը, հայտնում է aravot.am-ը։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները բավարար քանակով ջուր էին պահանջում։ Դեղձի բերքահավաքը կսկսվի 10 օրից, բայց գյուղացիները չեն կարողանում այգիները ոռոգել, որպեսզի պտուղը հասունանա։

Ոռոգման ջուրը Արմավիրի մարզում  մատակարարվում է ընդհատումներով՝ եռօրյա գրաֆիկով, մասնավորապես՝  3 օր ջուրը բաց է թողնվում, 3 օր՝ դադարեցվում։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր