211652_close_icon
views-count1897 դիտում article-date 15:02 04-08-2021

ԵՄ-ում «Սպուտնիկ V»-ին հավանություն տալու համար տվյալները չեն բավականացնում. ԵՀ ղեկավար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) բավարար տվյալներ չունի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի անվտանգության մասին՝ դեղամիջոցը Եվրամիությունում գրանցելու համար: Այս մասին Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է Redaktionsnetzwerk Deutschland-ին տված հարցազրույցում։ Գրում teletrader.com-ը։

«Սպուտնիկի» շուրջ ամեն ինչ շատ հանդարտ է։ ЕМА հայտը վաղուց է տրվել։ Բայց առայժմ մատակարարը անվտանգությունը հաստատող բավարար ստույգ տվյալներ չի ներկայացրել։ Դա հարցեր է առաջացնում»,- ասել է ֆոն դեր Լյայենը։

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցման ընթացակարգ է անցնում ЕМА-ում 2021թ. մարտի 4-ից։

Նմանատիպ նյութեր