211652_close_icon
views-count45486 դիտում article-date 14:17 04-08-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են Opel Zafilra-ն ու «ՍԱԶ 53 Բ»-ն․ վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ

Երեկ, օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Դավթյանի վարած Opel Zafira մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Մարտուն Ասատարյանի վարած «ՍԱԶ 53 Բ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ՍԱԶ»-ը կողաշրջվել է, նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Միքայել Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հ․ Սիմոնյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր