211652_close_icon
views-count23990 դիտում article-date 13:06 04-08-2021

Հնագետները 2400-ամյա «գանձ» են հայտնաբերել հնագույն եգիպտական ստորջրյա քաղաքում

Հնագետները «գանձեր» են հայտնաբերել Եգիպտոսի ափամերձ հատվածում` ջրի տակ անցած Թոնիս-Հերակլիոն հնագույն քաղաքում: Ինչպես ներկայացնում է CNN-ը, հայտնաբերված գանձերի շարքում առանձնացվել են 2400-ամյա հնության  հունական կերամիկական իրեր, ինչպես նաև մրգերով լի հյուսված զամբյուղ:

Թոնիս-Հերակլիոնը Եգիպտոսի խոշորագույն նավահանգստային քաղաքներից մեկն էր Միջերկրականի ափին, նախքան Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Ալեքսանդրիայի հիմնումը մ.թ.ա. 331 թվականին:

Ստորգետնյա հնագիտական ուսումնասիրությունների եվրոպական ինստիտուտի մասնագետները տարիներ շարունակ ուսումանսիրություններ են իրականացրել տարիներ շարունակ:

Այս տարվա առաքելության շրջանակում հաջողվել է նշանակալի բացահայտումներ անել:  

Հայտնաբերված իրերի թվում է նաև Հին Եգիպտոսի  Բես (Բիսու) կրտսեր աստվածներրից մեկի դիմանկարով ոսկե փոքր արձանիկը: Մարդիկ Հին Եգիպտոսում այդ աստծու հետ էին կապում հաջողությունն առօրյա կյանքուն: Վերջինս կանանց պտղաբերության հովանավորն էր համարվում:

Նմանատիպ նյութեր