«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի քվեարկությանը. Սեյրան Օհանյան
slaq.am-ը գրում է. «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի քվեարկությանը: Այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Պատգամավորն իր ելույթում արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ընդդիմադիր պատգամավորների հասցեին հնչեցված սպառնալիքներին.
«Այդպիսի տոնով մեզ հետ չխոսեք, մենք էլ կարող ենք: Եթե նկատել եք մինչև հիմա ես զուսպ եմ եղել, բայց մենք էլ կարող ենք բարձր տոնով խոսել»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ Հայաստանի առջև ծառացած են անվտանգային շատ լուրջ ապառնալիքներ.
«Յուրաքանչյուր անվտանգության առաջին բաղկացուցիչ մասը դա տնտեսությունն է: Մենք փրփուրներից կախված վիճակում ենք՝ ժողովրդագրական խնդիրները հաշվի առնելով, սրա մասին ևս պետք է մտածենք»,-ասաց Օհանյանը:
Նա ընդգծեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ն չի կատարել պարտավորությունները և չի պաշտպանել Հայաստանի սահմանները.
«Ովքեր են են մեղավոր, որ ադրբեջանցիները հասել են մեր սահմանին, ովքեր են մեղավոր, որ մեր սահմանները ժամանակին չեն կահավորվել»-ասաց նա
Անդրադառնալով իշխանության հանդուրժողականության կոչերին, Սեյրան Օհանյանն ասաց:
«Խոսում ենք հանդուրժողականության մասին, բայց ինչպե՞ս կարող ենք հանդուրժել, երբ մեր երկու գործընկերները գտնվում են անազատության մեջ: Ազգային ժողովի պարտականությունն էր ապահովել, որպեսզի պատգամավորները գան և կատարեն իրենց պարտականությունները» ,-ասաց Սեյրան Օհանյանը: