211652_close_icon
views-count36305 դիտում article-date 17:00 03-08-2021

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Toyota Land Cruiser-ը, Nissan-ն ու ЗИЛ-ը․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արտաշատի խճուղում, կամրջի վրա բախվել են Toyota Land Cruiser, Nissan և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Գոհար Արզումանյանը։

Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ․ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, իսկ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր