211652_close_icon
views-count9333 դիտում article-date 16:00 03-08-2021

Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր

Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի եզրափակիչում 1։5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին։ Գրում է Sputnik Արմենիան։

Գոտմարտի հենց մեկնարկում` ըմբիշների առաջին իսկ շփումից հետո Ալեքսանյանի դեմքը սկսեց ծամածռվել ցավից։ Վնասվածքը իրեն զգացնել էր տալիս։ Բնականաբար, նման վիճակում հայ ըմբիշը սկսեց զգուշություն դրսևորել, և մեր ըմբիշի մոտ մրցավարները պասիվություն նկատեցին։ Եվլոևը պարտերից ոչինչ անել չկարողացավ։ Եվ իհարկե նորից միջամտեցին մրցավարները, ու ռուս մարզիչների բողոքարկումը բավարարվեց, և Եվլոևին շնորհվեց երկու միավոր, հետո էլ նա վաստակեց ևս երկուսը։ Առաջին մրցափուլում Եվլոևը շատ մեծ առավելություն ստացավ

Երկրորդ մրցափուլում Արթուրը մեկ միավոր ստացավ և հնարավորություն ուներ պարտերից աշխատելու։ Բայց ոտքի ցավը երևում էր հայ ըմբիշի դեմքին։ Իսկ կանգնած դիրքից Եվլոևի նման վարպետ ըմբիշից միավոր շահելը շատ դժվար է։ Գոտեմարտն այդպես էլ ավարտվեց։ Իսկ Արթուր Ալեքսանյանն իր կարիերայի ընթացքում վաստակեց օլիմպիական երրորդ մեդալը` Լոնդոն-2012՝ բրոնզ, Ռիո-2016` ոսկե և Տոկիո-2020՝ արծաթ։

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շատ վստահ սկսեց Տոկիո-2020 մրցաշարը։ 1/8 եզրափակիչում «Սպիտակ արջը» 4։1 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Դժուզուպբեկովին, իսկ քառորդ եզրափակչում ֆինն Արվի Մարտին Սավոլայնենը ստիպված էր պարտությամբ թողնել գորգը Արթուրի 5։1 հաշվով հաղթանակից հետո։ Կիսաեզրափակչում իրանցի Մոհամադհադի Սարավին որոշ ժամանակ կարողացավ դիմադրել Ալեքսանյանին, բայց գոտեմարտի վերջնամասում հայ ըմբիշը հասավ իր նպատակին ու հաղթեց 4։1 հաշվով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր