211652_close_icon
views-count1354 դիտում article-date 14:09 03-08-2021

Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինգրիդա Շիմոնիտեն Թվիթերի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է.

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյան:  Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանը ամենայն հաջողություն Հայաստանի ժողովրդի համար ավելի լավ, ավելի ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու գործում: Դուք կարող եք ակնկալել Լիտվայի աջակցությունը»:

Նմանատիպ նյութեր