211652_close_icon
views-count6004 դիտում article-date 18:28 02-08-2021

Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նրան նշանակելու հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,–նշված է հրամանագրում։

Նշենք, որ Սանոսյանն այսօր է ազատվել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի հոկտեմբերից։ Իսկ մինչ այդ մի քանի ամսով (2018 թվականի հունիսի 4-ից մինչև հոկտեմբեր) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր ՀՀ բնապահպանության փոխնախարար։

Նմանատիպ նյութեր