211652_close_icon
views-count1555 դիտում article-date 16:13 02-08-2021

Ճիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում. Խաչատուր Սուքիասյան․ NEWS.am

Ճիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում, պատկերացնում էի՝ մի քիչ ավելի համագործակցային մթնոլորտ կլինի, բայց քաղաքական որոշման խնդիր է, որոշել են այս ձևով շարժվեն առաջ, մենք ընդունում ենք այդ որոշումը: Այս մասին, այսօր՝ օգոթստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը: Գրում է NEWS.am-ը։

Անդրադառնալով  ԱԺ-ում լրագրողների համար այսօրվանից գործող սահմանափակումներին, իշխանական պատգամավորն ասաց, որ ցանկացած լրագրող ցանկացած ժամանակ պատգամավորներին հարց ուղղելու իրավունք պետք է ունենա. «Դա ապահովում է մեր զարգացումը, ապահովում է թափանցիկություն, ապահովում է խնդիրների բացահայտում, խնդիրների շուրջ քննարկում, տեսակետների արտահայտում, որը շատ օգուտ է մեր երկրին: Դուք տեսք իմ ազատության աստիճանը, ես ցանկացած պահի պատրաստ եմ շփվել և պատասխանել ցանկացած հարցի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այսօր անվտանգությունը փակել է լրագրողների մուտռքը դեպի իշխող խմբակցության սենյակներ տանող միջանցք, Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Մենք պետք է հասկանանք, որ սա քաղաքական մարմին է: Իհարկե, ցանկացած անվտանգային գործիք, որը կիրառվում է, ի նպաստ է այդ միջավայրին եւ մենք դա պետք է ընդունենք այդպես: Եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին այսպիսի խստացված մթնոլորտ լիներ, մենք այդ կորուստները չէինք ունենա, ՀՀ-ն այդքան հետ չէր ընկնի։ Ինչ-որ կատարվեց 1999 թվականին, ես այստեղ եմ եղել, ես ամեն ինչ տեսել եմ»:

Տեսանյութը՝ NEWS.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր