1330 դիտում
15:41 02-08-2021
Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել
Օգոստոսի 2-ին ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության սկզբում Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է Պետական ռեզերվների գրասենյակի նորանշանակ ղեկավար Հրաչյա Երեմյանին և նախարարի նորանշանակ օգնական, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: Այս մասին հաղորդոագրություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Հաղորդագրության մեջ նշված է.
«Անդրանիկ Փիլոյանը երկուսին շնորհավորել է պաշտոնների ստանձնման առիթով՝ համոզմունք հայտնելով, որ նրանք մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց պարտականությունները:
Հուլիսին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Գրիգորյանը, Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Իրավաբանական վարչության պետ Վարդան Աճեմյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետ Գասպարյանն, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է փրկարար ծառայության էթիկայի հանձնաժողով ստեղծել, նշել է հիմնական գործառույթները և հանձնաժողովի կազմի ձևավորման վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումը: Ստորաբաժանումների ղեկավարները չեն առարկել, առաջարկի վերաբերյալ հնչել են դրական կարծիքներ: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ հետագա քննարկումների համար:
Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ կատարողական կարգապահության և աշխատանքի արդյունավետության բարձրացման առնչությամբ»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
2735 դիտում
18:54 30-01-2020
Կառավարությունը մինչ օրս չի ձևավորել Ցեղասպանության 105-րդ տարելիցի հանձնաժողով. Սամվել Ֆարմանյան
Այս բաժնից
718 դիտում
16:23 18-03-2024
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
1021 դիտում
15:52 18-03-2024
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել
574 դիտում
15:37 18-03-2024
Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը