211652_close_icon
views-count71678 դիտում article-date 13:52 02-08-2021

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին բախվել են Opel-ն ու ГАЗ 2410-ը. կա 1 զոհ. 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Opel և ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավաիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մկրտչյանի գխավորությամբ։

Փաստի առթիվ Ա․ Մկրտչյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթպահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր