211652_close_icon
views-count3924 դիտում article-date 12:51 02-08-2021

ԱԺ նախագահի՝ ՔՊ-ի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է․ ընդդիմադիր խմբակցություններն այդ պաշտոնին առաջադրեցին «Հայաստան» դաշիքնի կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները

ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում խմբակցություններն առաջադրեցին ԱԺ նախագահի՝ իրենց թեկնածուներին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենց դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածուն Մխիթար Զաքարյանն է։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանն էլ հայտարարեց, որ իրենց դաշինքի ԱԺ նախագահի թեկնածում «Հայաստան» դաշիքնից Արթոսւր Սարգսյանն է։

Հիշեցնենք՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այժմ կալանավորված են։

Նմանատիպ նյութեր