211652_close_icon
views-count19660 դիտում article-date 09:49 02-08-2021

Թուրքիայում «գտել» են հրդեհների պատասխանատուին

Թուրքական կառավարամետ  Yeni Safak թերթը գրել է, թե իբր երկրում անտառային հրդեհների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Կրակի զավակներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ։ Թերթը որպես աղբյուր հղում է անում սոցիալական ցանցերին, որոնք իբր կապված են ՔԱԿ-ի հետ։

Թուրքիայում մարվել է 107 անտառային հրդեհ, սակայն կուրորտային Անթալիա եւ Մուղլա գավառներում հրդեհն առայժն չի հաջողվում մարել։ Հրդեհներից Թուրքիայում զոհվել է 8 մարդ, տուժել են 864-ը։

Նմանատիպ նյութեր