211652_close_icon
views-count105475 դիտում article-date 23:59 31-07-2021

Ողբերգական դեպք Ծաղկաձորում. 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գւտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ավագյանը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
 
Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ն. Ավագյանը Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, իր վարած կվադրոցիկլով բախվել է «Վիլլաձոր» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներ է ստացել և «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանանոց:
 
Դեպքի վայրում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշը օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարված կվադրոցիկլը հայտնաբերելու ուղղությամբ:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կվադրոցիկլը պատկանում է Երևանի բնակիչ, 56-ամյա Գեղամ Խաչատրյանին:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր