211652_close_icon
views-count2205 դիտում article-date 13:49 31-07-2021

Երևանի ավտոբուսների պարկը առաջիկա ամիսներին կհամալրվի ևս 211 ավտոբուսով

Երևանի ավտոբուսների պարկը առաջիկայում կհամալրիվ ևս 211-ով. դրանք հուլիսի 31-ին Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նավահանգստից էլ ավտոբուսները նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին»,- նշել է Մարությանը:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր