211652_close_icon
views-count44051 դիտում article-date 11:26 31-07-2021

Վանաձորում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 30-ին, ավոտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի 5 հասցեի դիմաց բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ 71-ամյա Գեվիկ Մարտիրոսյանի վարած Opel մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Դերենիկ Պողոսյանի վարած մոտոցիկլը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը «ձախ ազդոկսրի ստորտամբիոնային, բեկորային փակ կոտրվածք» ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Ա․ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր