211652_close_icon
views-count36185 դիտում article-date 10:59 31-07-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Արտաշատում բախվել են բեռնատար ГАЗель-ն ու Toyota-ն․ վերջինս էլ բախվել է ճաղավանդակներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից դեպի Երևան-Երասխ մայրուղի տանող ճանապարհահատվածում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչներ 35-ամյա Արտակ Վարդանյանի վարած բեռնատար ГАЗель մակնիշի և 34-ամյա Գագիկ Վարդանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե ճաղավանդակներին։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Հայկ Մեծոյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազոր Գագիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Օպերատիվերեն ժամանել են նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդներից Գ․ Վարդանյանին։

Լուսանկարները և տոսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր