211652_close_icon
views-count1815 դիտում article-date 10:27 30-07-2021

Մենք կենտրոնացել ենք Բելառուսի վրա․ Տիխանովսկայան Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Պուտինին

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է ria.ru-ն։

«Մենք կենտրոնացել ենք Բելառուսի վրա»,- պատասխանելով համապատասխան հարցին՝ CNN-ի եթերում ասել է Տիխանովսկայան։

Հարցին, թե արդյոք հանդիպումը «ազդանշան էր Պուտինին», նա պատասխանել է՝ դա ազդանշան էր Բելառուսի իշխանություններին և ժողովրդին:

«Դա հստակ ազդանշան է բելառուս ժողովրդին և իշխող ռեժիմի ներկայացուցիչներին»,- հայտնել է նա։

Նշենք, որ Տիխանովսկայան Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպել է չորեքշաբթի։

Նմանատիպ նյութեր