22281 դիտում
14:37 29-07-2021
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Աշտարակ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի մոտ բախվել են Volkswagen-ը, Opel-ն ու ВАЗ 21099-ը․ կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում թիվ 5 ավագ դպրոցի հարևանությամբ բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Գեղամ Մուսիկյանի վարած Volkswagen մակնիշի, 37-ամյա Արկադի Մինասյանի Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Հայկ Կարապետյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Մինասյանը և Հ․ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48363 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը