211652_close_icon
views-count1326 դիտում article-date 13:56 29-07-2021

ԱՄՆ-ՌԴ հաջորդ բանակցությունները կլինեն սեպտեմբերի վերջին․ քննարկվելու է ռազմական կայունության հարցը

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ռազմական կայունության վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների շրջանում պայմանավորվել են հանդիպել սեպտեմբերի վերջին, հայտնում է korrespondent.net-ը և հավելում, որ երկու երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Ժնևում։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը նշել է, որ բանակցությունները «պրոֆեսիոնալ և բովանդակալից» բնույթ են կրել։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես դրական է գնահատել Ժնևում կայացած հանդիպման արդյունքները։

«Երկու պետությունները համաձայնություն են ձեռք բերել սեպտեմբերի վերջին կրկին հանդիպել լիագումար նիստում, իսկ այդ ընթացքում ոչ պաշտոնական խորհրդակցություններ անցկացնել՝ 2-րդ լիագումար նիստի փորձագիտական աշխատանքային խմբերի թեմաները հստակեցնելու նպատակով», - ասված է հայտարարության մեջ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ասել է, որ անցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը ճգնաժամը հաղթահարելու մասին է եղել, որն առաջացել է սպառազինությունների վերահսկման ոլորտում և հավելել, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամություն ունի։

Նմանատիպ նյութեր