211652_close_icon
views-count15181 դիտում article-date 20:04 28-07-2021

Վիրավորում ստացած 5 զինծառայողներից մեկի՝ Անդրանիկի վիրահատությունը քիչ առաջ ավարտվեց․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիների կողմից զինված հարձակման հետևանքով վիրավորում ստացած 5 զինծառայողներից մեկը քեռորդուս որդին է՝ Անդրանիկ Ալեքսանյանը։

Այս լուսավոր տղան մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և թշնամու 4 տանկ խոցելու համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել «Արիության» մեդալով։

Անդրանիկի վիրահատությունը քիչ առաջ ավարտվեց և փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Իմ ունեցած հավաստի տեղեկություններով մեր մարտական դիրքի բոլոր տղաները կռվել են արիաբար ու արժանի հակահարված տվել թշնամուն։

Շուտափույթ առողջություն եմ ցանկանում բոլոր վիրավոր զինծառայողներին, և Աստված պահապան Հայոց բանակի բոլոր զինվորներին․․․»,- նշել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր