211652_close_icon
views-count7377 դիտում article-date 18:10 28-07-2021

Ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտ հետ ենք վերցրել. Զոհերը այդ հատվծում են եղել. Թագուհի Թովմասյան

News.am-ը գրում է. Պատերազմական իրավիճակ էր, ինտենսիվությունը սկսեց դադարել միայն առավոտյան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ ողջ գիշեր այստեղ է եղել եւ ներկայացնում է իրավիճակն ականատեսի աչքերով:

«Հասկացա, որ ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտյան հաջողվել է հետ վերցնել: Մեր զոհերը հենց այդ հատվածում են եղել: Այս պահի դրությամբ՝ չունենք սահմանային նահանջ, որևէ կորուստ՝ տարածքային առումով, մենք պահպանում ենք մեր դիրքերը:

Դիրքային կորուստ այլեւս չունենք: Մենք հիմա գտնվում ենք հրադադարի ռեժիմում, առավոտյան 9.30-10.00-ի սահմաններում սկսեցին արդեն դադարել: Մենք չգիտենք, թե ինչ պայմաններով է այս հրադադարը, ինչքան ժամանակով է հրադադարը: Հրադադարի ռեժիմը ինչքան ժամանակով կպահպանվի, ի՞նչ ենք խոստացել դրա դիմաց, կամ ինչ են նրանք պահանջել, գուցե նրանք էլ ինչ-որ բան են խոստացել, որեւէ մանրամասն մեզ հայտնի չէ: Հուսամ՝ կառավարությունը պարզաբանում կտա, թե ինչ հանգամանքներում է այս ամենը տեղի ունեցել: Առավել եւս, որ սրանք նախորդեցին ՌԴ-ում սպասվող բանակցություններին»,-ասաց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր