211652_close_icon
views-count6135 դիտում article-date 17:09 28-07-2021

Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր

Այսօր՝ հուլիսի 28-ին,  ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը մասնակցել էր 44-օրյա պատերազմին։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը` հավելելով, որ Հայկը Գավառից էր։

«Պատերազմի առաջին իսկ օրից Հայկն ակտիվ մասնակցություն էր ունեցել` լինելով Քարվաճառում և Վարդենիսում։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա անցել էր պայմանագրային ծառայության, ավագ լեյտենանտ էր»,–ասաց Մանուկյանը։

Նա հայտնեց նաև, որ Հայկը պարկեշտ ընտանիքի զավակ է,միակ որդին: Նա իրենից փոքր մեկ քույր ունի։ Հայկն ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր