211652_close_icon
views-count1498 դիտում article-date 16:47 28-07-2021

Եթե «Թալիբան»-ն ուժով իշխանության գա, Աֆղանստանը կդառնա վտարանդի պետություն. ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հնդկաստան կատարած այցի շրջանակում անդրադարձել է Աֆղանստանում, «Թալիբան» արմատական շարժման ակտիվացման ֆոնին, ստեղծված իրավիճակին, գրում է news18.com-ը:

«Աֆղանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Անհրաժեշտ է, որ «Թալիբան»-ն ու աֆղանական կառավարությունը սեղանի շուրջ նստեն: Ապագա կառավարությունը պետք է ներառական և  ամբողջովին ներկայացուցչական լինի: Եթե «Թալիբան»-ն ուժով իշխանության գա, Աֆղանստանը կդառնա վտարանդի պետություն»,-Դելիում հայտարարել է Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը «ակտիվորեն աշխատում է դիվանագիտական մակարդակում՝ ապահովելու համար, որ հակամարտության կողմերը լուծում գտնեն Աֆղանստանի համար»:

Նմանատիպ նյութեր