211652_close_icon
views-count2272 դիտում article-date 15:44 28-07-2021

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ փակ բանակցությունները. քննարկվում են Պուտին-Բայդեն հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները: Դրանք ընթանում են փակ դռների հետևում․ կողմերը քննարկում են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, հաղորդում է Le Figaro-ն։

Նշվում է, որ ՌԴ պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

Ըստ հաղորդման՝ ռուս-ամերիկյան բանակցությունները նվիրված են սպառազինությունների վերահսկողության հետ կապված հարցերին։ Պարբերականի տվյալներով՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն այդ հանդիպումից տպավորիչ արդյունքներ չեն ակնկալում։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևում կայացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը։ Երկու երկրների նախագահները քննարկել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկողությունը, անվտանգությունը Եվրոպայում։

Նմանատիպ նյութեր