211652_close_icon
views-count4607 դիտում article-date 12:36 28-07-2021

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականներությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպումը: Հաղորդում է «Ազատությունը»։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Անցած երկուշաբթի օրը Կարապետյանը հեռախոսով զրուցել է Շոյգուի հետ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո վարչության փոխանցմամբ, «զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Նմանատիպ նյութեր