211652_close_icon
views-count1356 դիտում article-date 14:09 28-07-2021

Տիխանովսկայան ԵՄ-ին կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

Միջազգային հանրությունը պետք է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ՝ երկրում բռնությունն ու անօրինականությունը դադարեցնելու համար։ Այս մասին հուլիսի 27-ին ՄԱԿ-ում ԵՄ երկրների առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, հաղորդում է EADaily-ն։

Ըստ հաղորդման՝ նա դիվանագետների հետ նաև քննարկել է Բելառուսում քաղբանտարկյալների և մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը:

Տիխանովսկայան հայտարարել է նաև այն մեխանիզմների կարևորության մասին, որոնք «կօգնեն տվյալներ հավաքել ռեժիմի հանցագործությունների մասին՝ միջազգային դատարաններ փոխանցելու համար»։

Նա ԵՄ-ին նաև կոչ է արել օգնություն ցուցաբերել ակտիվիստներին, իրավապաշտպաններին և անկախ լրատվամիջոցներին։

Նմանատիպ նյութեր