211652_close_icon
views-count1236 դիտում article-date 11:47 28-07-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան նոր դեպք չի գրանցվել

Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 280 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 370-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4597 է:

Անցած մեկ օրում չի գրանցվել նաև  կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք։ Հուլիսի 28-ի դրությամբ նման դեպքերի թիվը 1116 է, մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝  5713։

Նմանատիպ նյութեր