211652_close_icon
views-count4470 դիտում article-date 09:55 28-07-2021

Վաշինգտոնը և Փարիզը մեծացնում են ճնշումները Բաքվի վրա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երկու օրվա տարբերությամբ՝ հուլիսի 23-ին եւ 26-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները հայտարարեցին արցախյան հակամարտության երկարաժամկետ եւ հիմնարար քաղաքական լուծման անհրաժեշտության մասին:

Դեսպաններն առաջնային համարեցին Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների արագ վերականգնման անհրաժեշտությունը:

Հայտարարությունների էական առանձնահատկությունն այն է, որ վերջիններս իրենց խոսքով, ըստ էության, հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններն ուղղակիորեն պայմանավորեցին Արցախի կարգավիճակի լուծված չլինելու հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր