211652_close_icon
views-count2445 դիտում article-date 23:22 27-07-2021

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

auroranews.am-ը գրում է. Բելգիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին,  զոհերի թիվը հասել է 41-ի։ Հուլիսի 14, 15-ին տեղի ունեցած աղետից հետո մինչ այսօր երկու անձ անհետ կորած են համարվում։

«Վալոնիայի 262 մունիցիպալիտետներից 202-ը օգնություն կստանան որպես տարերային աղետից տուժած շրջաններ։ Դա ցույց է տալիս այս աղետի մասշտաբները»,- նշել է Վալոնիա նահանգի ղեկավար Էլիո դի Ռուպոն։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին 37 զոհի մասին։

Նմանատիպ նյութեր