211652_close_icon
views-count1170 դիտում article-date 23:10 27-07-2021

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց Վարանին

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի տեղափոխության մասին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ պայմանագիր կկնքի բուժզննումից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարանի համար մանկունյանցիները կվճարեն մոտ 50 մլն եվրո:

28-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես էր գալիս 2011 թվականից: Նախորդ մրցաշրջանում Վարանը մասնակցել է Լա Լիգայի 31 խաղի, խփել 2 գոլ։

«Ռեալի» կազմում Վարանը 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթն ու 3 անգամ՝ Սուպերգավաթը, ինչպես նաև 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան ու աշխարհի ակումբային առաջնությունը և 3 անգամ դարձել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։

Նմանատիպ նյութեր