211652_close_icon
views-count1553 դիտում article-date 18:40 27-07-2021

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը

Կալանավորված անձի քույրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբորը ցուցված վիրահատությունը կազմակերպելու հարցով:

Ըստ բողոք ներկայացրած անձի՝ անազատության մեջ գտնվելու ընթացքում առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ եղբայրը տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն, այնտեղ նրան ցուցվել է վիրահատություն, որը տևական ժամանակ է՝ չի կազմակերպվում:

Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ, և բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:

Արդարադատության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվել են կալանավորված անձին անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, որից հետո կազմակերպվել է վերջինիս վիրահատությունը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
 

Նմանատիպ նյութեր