211652_close_icon
views-count68552 դիտում article-date 18:23 27-07-2021

Լոռու մարզի քննիչները բացահայտել ու հայտնաբերել են Վանաձորում հայտնի ու սիրված 30-ամյա նկարչին ավտոմեքենայով հարվածած ու մահ պատճառած և դեպքի վայրից փախուստի դիմած Mitsubishi-ի վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի  Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Թադևոսյանի և նրա գործընկերների օպերատիվ, գրագետ, ճիշտ ու բազմակողմանի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հուլիսի  24-ին  Վանաձորում  հայտնի  նկարիչ, 30-ամյա Արարատ Ալեքսանյանի մահվան հանգամանքները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  քննչական հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ալեքսանյանի մոտոցիկլին հարվածել ու դեպքի վայրից փախուստի է դիմել Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Փաստի առթիվ դեպքի օրը Մ. Թադևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատակնիշներով:

Մինչ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները փորձում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի հանգամանքները պարզել, Լոռու մարզի քննիչները պարզել են, որ Mitsubishi-ն վարել է Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Հայկ Եգանյանը:

Քննիչները սկսել են բացատրական աշխատանքներ կատարել կասկածյալի հետ, ով այնուհետև ինքնակամ ներկայացել է քննչական մարմին, բերելով Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է, որ եղել է խմած և ղեկին քնել է, իսկ դեպքից հետո,  երբ դեպքի վայրից հեռացել է, ավտոմեքենան թաքցրել է Վանաձոր քաղաքի քիմգործարանի հարևանությամբ գտնվող անտառում:

Ավտոմեքենան քննիչի հանձրարականով տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 24-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։  Ժամը 03։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 30-ամյա Արարատ Ալեքսանյանը իր վարած երկանիվ մոտոցիկլով Վանաձոր քաղաքի Վարդանանց 17 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, ենթարկվել էր ինքնավթարի։

Մոտոցիկլը կողաշրջվել էր, իսկ մոտոցիկլավար Ա․ Ալեքսանյանը տեղում մահացել։ 

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։  

Օպերատիվորեն ժամանել էր նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Զ․ Նավասարդյանի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Պ․ Ալեքսանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր