211652_close_icon
views-count3123 դիտում article-date 17:24 27-07-2021

Մխիթար Զաքարյանն և Արթուր Սարգսյանը արդեն պատգամավոր են և պետք է անհապաղ ազատ արձակվեն. դիմել եմ դատախազին. Վարդեւանյան

Մեղրիի եւ Սիսիանի համայնքապետեր Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն այն պարզ պատճառով, որ իրենք արդեն ԱԺ պատգամավոր են, ԿԸՀ-ն նրանց տվել է պատգամավորի վկայական: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր, դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Այդ վկայականները եւ դրանց պատճենը ես երեկ ուղարկել եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ակնկալելով, որ վերջինս ունենալով սահմանադրական պարտականություն հետեւելու քրեական գործերի նախաքննության օրինականությանը, այդ օրինականության հսկման պարտականությունից ելնելով կվերականգնի սահմանադրական օրինականությունը՝ վերացնելով կալանքի որոշումը, որովհետեւ թե Մխիթար Զաքարյանի, թե Արթուր Սարգսյանի մասով չկա ԱԺ-ի համաձայնությունը: Հետեւաբար, նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն»,-ասաց Վարդեւանյանը:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր