211652_close_icon
views-count10290 դիտում article-date 14:28 27-07-2021

Կալանավորված անձի համար բերված սառնարանից հայտնաբերվել են արգելված իրեր

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել ազգականի կողմից կալանավորված անձ Գ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Զննությամբ սառնարանի վերին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 7 լիցքավորիչ: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր